Բանանց Ֆուտբոլային ակումբ

Cyber Stars ակումբում կայացավ մրցարշավ, որտեղ «Բանանցի» ֆուտբոլիստները մրցեցին ինչպես միմյանց, այնպես էլ երկրպագուների հետ: Հետաքրքիր և ջերմ մթնոլորտում անցած օրվա ընթացքում ավելի հաջողակ էին երկրպագուները: Ի վերջո հաղթող դարձավ Խաչատուր Հակոբյանը, որը եզրափակչում հետխաղային 11-մետրանոցների օգնությամբ հաղթանակ տարավ Արսեն Հովհաննիսյանի նկատմամբ: Իսկ «Բանանցի» ֆուտբոլիստների միջև լավագույնը Հակոբ Հակոբյանի արդյունքն էր։ «Բանանցի» կիսապաշտպանը երրորդ տեղի համար խաղում հաղթանակ տարավ Գևորգ Լոռեցյանի նկատմամբ: Բոլոր մասնակիցները հետաքրքիր ժամանց անցկացրեցին, իսկ լավագույն ութնյակում հայտնվածները տուն գնացին տարատեսակ նվերներով:

 

Վերև