Fifa 18 առաջնություն

2018թ. մայիսի 19-ին տեղի ունեցավ CyberStars ակումբի կողմից անցկացվող հերթական առաջնությունը: Առաջնությունն անց էր կացվում ՖԻՖԱ 18 խաղային հարթակում, որն իր թե՛ մաշտաբներով, թե՛ մրցանակային ֆոնդով եզակի ու տարբերվող էր: Առաջնությանը մասնակցում էին 82 մասնակից, որոնցից լավագույններն անցան PLAY OFF փուլ, որն էլ անցկացվեց մայիսի 26-ին: Նույն օրը տեղի ունեցավ նաև եզրափակիչ խաղը, որտեղ առաջին հորիզոնականի համար մրցեցին Հայկ Գրիգորյանը և David Daniel-ը: Համառ պայքարի արդյունքում մրցակցից ուժեղ գտնվեց David Daniel-ը, որին էլ բաժին հասավ առաջին հորիզոնականի մրցանակը: Երրորդ մրցանակային տեղի համար պայքարում հաղթեց Վահե Գասպարյանը:

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և ի սրտե շնորհակալություն ենք հայտնում առաջնության բոլոր մասնակիցներին , որոնք իրենց խաղային ֆանտաստիկ հնարքներով և դրամատիկ խաղով առաջնությունը դարձրին առավել հետաքրքիր և նոր շունչ հաղորդեցին վերջինիս:

 

Վերև