Fifa 18
Հարգելի FIFA 18 առաջնության մասնակիցներ, տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով առաջնությունը հետաձգվում է մինչև մայիսի 18-ը:
FIFA 2018 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ!!!
Նկատելով FIFA խաղացողների կայուն աճ Հայաստանում, ինչ իհարկե չեր կարող չոգևորել մեզ, մեծ սիրով և հպարտությամբ Մայիսի18-ից Աբովյան 11/55 հասցեում գտնվող մեր ակումբում կանցկացվի FIFA2018 առաջնություն: Բոլորին հրավիրում ենք մասնակցելու և պարզելու Հայաստանի լավագույն խաղացողին:
Պայմաններ
Կանոնադրություն
Առաջնության մուտքավճարը 5000դր.
1.Մասնակիցների նվազագույն քանակը՝ 32:
2.Խաղը ՖԻՖԱ 18, թարմացումը՝ վերջին:
3.Հեռուստացույցի անկյունագիծ`41՛՛:
4.Խաղերը անց են կացվելու SONY PlayStation 4 համակարգիչների վրա, վահանակներով:
5.Խաղն ընթանում է երկուսով մեկ համակարգչի դիմաց:
6.Խաղից 10 րոպե ուշանալու դեպքում, ինչպես նաև խաղին ընդհանրապես չներկայանալու դեպքում մասնակիցը կհամարվի պարտված 0:3 հաշվով:
7.Յուրաքանչյուր խաղին կազմակերպչի կողմից ներկա է լինելու մրցավար, որը հետևելու է խաղի ընթացքին:
8.Խաղի ընթացքում մասնակիցն իրավունք ունի ընդհատել խաղը միայն այն դեպքում, երբ նա տիրում է գնդակին սեփական կիսադաշտում կամ, երբ խաղում դադար է:
9.Մրցույթի ժամանակ մրցող կողմերն իրավունք չունեն ծխել, օգտագործել անհարգի արտահայտություններ և դրսևորել անվայել պահվածք:
10.Խաղից հեռացված մասնակիցը ավտոմատ կերպով պարտություն է կրում 0:3 հաշվով:
11.Մասնակիցը հնարավորություն ունի մասնացկել մրցաշարին սեփական վահանակներով, որոնց անսարքության համար կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում:
12.Վահանակների հետ կապված անսարքությունները տեղում ստուգվում են կազմակերպչի կողմից և անհրաժեշտության դեպքում փոխարինվում նորերով:
13.Խաղի ընթացքում PS4-ի անսարքության դեպքում խաղը կհետաձգվի և կվերսկսվի նույն պահից(րոպե) նույն հաշվով:
14.Մրցաշարը անց է կացվում խմբային-օլիմպիական ընթացակարգով: Խմբային փուլում կողմերը խաղում են մեկական խաղ, իսկ օլիպմիական փուլում` մինչև երկրորդ հաղթանակ:
15.Առաջնության խմբերը կազմվում են վիճակահանության արդյունքում: Կախված մասնակիցների ընդհանուր քանակից՝ խմբերը կարող են լինել 5, 4 կամ 3 մասնակցից բաղկացած, որոնցից հաջորդ փուլ անցնում են լավագույն 2-ը:
16.Վիճակահանությունից հետո մասնակիցն այլևս հնարավորություն չունի փոփոխելու կամ ետ վերցնելու մասնակցության հայտը:
17.Խմբային փուլում մասնակիցն անց է կացնում մեկական խաղ, յուրաքանչյուր մրցակցի հետ: Հաղթանակը գնահատվում է 3, ոչ ոքին` 1, իսկ պարտությունը 0 միավոր: Խմբում թիմերի վերջնական դասավորությունը որոշվում է հաշվի առնելով հետևյալ հերթականությունը.
- Միավորները:
- Միմյանց միջև անցկացրած խաղը:
- Խփած և բաց թողած գնդակների տարբերությունը:
- Խփած գնդակները:
- Վիճակահանությունը կամ վերախաղարկումը:
18.Մասնակից կողմերի միջև խաղի արդյունքի հետ կապված ցանկացած պայմանավորվածություն նկատելու դեպքում կազմակերպիչն իրավունք ունի կողմերին հեռացնել մրցաշարից կամ որակազրկել խաղից:
19.Օլիմպիական մրցաշարը կիրառվում է միայն եզրափակիչ փուլում` խմբային փուլի ավարտից հետո: Մրցակիցներն այդ փուլում խաղում են երկու կամ երեք խաղ` մինչև կողմերից մեկը հաղթի երկու խաղում:
20.Յորաքանչյուր խաղից առաջ մասնակիցն ընտրում է ցանկացած հավաքական կամ ակումբ (բացառությամբ կլասիկ թիմերից), որը կարող է փոփոխել միայն տակտիկապես, առանց ֆուտբոլիստներ տեղափոխելու ակումբից-ակումբ, որի համար մասնակիցներին տրվում է 3 րոպե ժամանակ:
21.Խաղի չափորոշիչներ`
- Խաղային ժամանակահատված` 6 ր.
- Ֆուտբոլիստների մարզավիճակ` լեգենդ
- Ավելացրած ժամանակ` ոչ (օլիմպիական մրցակարգում` այո)
- 11 մետրանոցներ` ոչ (օլիմպիական մրցակարգում` այո)
- Տեսախցիկ` Tele (փոխադարձ համաձայնությամբ)
- Խաղի արագություն՝ Fast (փոխադարձ համաձայնությամբ)
- Բոլոր արագություն կարգավորումները՝ ստանդարտ (փոխադարձ համաձայնությամբ)
- Ձեռքի խաղ՝ այո
22.Դաշտի տերը որոշված է վիճակահանությամբ
23.Խաղից առաջ մասնակիցը պարտավոր է ստուգել վերը նշված չափորոշիչները:
24.Մասնակիցը իրավունք չունի ժամանակ ձգել, կատարել փոխանցումներ սեփական կիսադաշտում՝ առանց գոլ խփելու մտադրության:
Գլխավոր կանոն` վերոնշյալում բացակայող ցանկացած վիճելի իրավիճակ միանշանականորեն որոշվում է առաջնության կազմակերպիչների կողմից:
Մրցանակային ֆոնդը` 500.000 դրամ
1-ին մրցանակ` 300,000 դր
2-րդ մրցանակ` 120,000 դր
3-րդ մրցանակ` 80,000 դր
Գրանցման թերթիկի օրինակ
Խմբեր
Արդյունքներ
Մասնակիցներ
01-Զավեն Վատտումյան 02-Վահե Գասպարյան 03-Վահե Աբազյան 04-Գրիգոր Ֆաբեճեան 05-Սուրեն Շահինյան 06-Գոռ Սարգսյան 07-Պերճ Սարգսյան 08-Ռուսլան Մարտիրոսյան 09-Ռուբեն Գրիգորյան 10-Հովհաննես Ղուկասյան 11-Անտոն Փափազյան 12-Էդգար Դավթյան 13-Կարեն Ծառուկյան 14-Արթուր Ղազարյան 15-Էրիկ Համբարձումյան 16-Համլետ Մարտիրոսյան 17-Պետրոս Գրիգորյան 18-Խաչատուր Մելիքբեկյան 19-Վահագն Բաբախանյան 20-Դավիթ Խաչատրյան 21-Արմեն Արմենակյան 22-Սևակ Պողոսյան 23-Ջահանգիր Խաթոյան 24-Սերոժ Անտոնյան 25-Տիգրան Հակոբյան 26-Մեսրոպ Թադևոսյան 27-Վահե Մարիկյան 28-Ջորջ Գևորգյան 29-Արմանդ Մելիքյան 30-Վարանդ Մելիքյան |
31-Նորայր Շահբազյան 32-Հայկ Գրիգորյան 33-Ալեքսանդր Միխայելով 34-Յուրի Զարգարյան 35-Սիրո Գասպարյան 36-Արման Մելքոնյան 37-Արմեն Մուրադյան 38-Արմեն Սարգսյան 39-Սուրեն Հովհաննիսյան 40-Կարեն Գրիգորյան 41-Մանուկ Մելքոնյան 42-Սարգիս Բարոյան 43-Հրայր Սարգսյան 44-Լյովա Գաբրիելյան 45-Նարեկ Սադոյան 46-Տիգրան Դանիելյան 47-Ստեփան Հարությունյան 48-Լևոն Բարձեղյան 49-Իլյա Կարախանյան 50-Հակոբ Դանիելյան 51-Միհրան Պողոսյան 52-Խաչատուր Տոնապետյան 53-Սամվել Գևորչգյան 54-Մուշեղ Դեչոյան 55-Շահեն Մելքոնյան 56-Dadid Daniel 57-Hambik Daniel 58-Khashayar Shahiryari 59-Տիգրան Դավթյան 60-Արթուր Ավետիսյան |
61-Մարտին Երեմյան 62-Տիգրան Պետրսյան 63-Հարություն Յորղանջյան 64-Արամ Զարգարյան 65-Կարեն Գյուրջյան 66-Արտաշես Չոբանյան 67-Գիորգի Սարգսյան 68-Էրիկ Թովմասյան 69-Վահե Պետրոսյան 70-Պետրոս Մարգարյան 71-Դավիթ Իոաննեսյան 72-Գարի Հարությունյան 73-Դավիթ Կարապետյան 74-Սերգեյ Սերոբյան 75-Վախթանգ Սահակյան 76-Արմեն Փիրումյան 77-Նարեկ Գզիրյան 78-Գուգո Սաղաթելյան 79-Գագիկ Ղարիբյան 80-Ռուբեն Մկրտչյան 81-Ալբեդ Փեդո 82-Հրաչ Մանուկյան |