Call of Duty: WWII


Call of Duty: WWII-ն (անգլ. թարգմ.՝ «Պարտքի կանչը. Երկրորդ համաշխարհային պատերազմ») բազմահարթակ վիդեոխաղ է առաջին դեմքի եռաչափ հրաձիգ ժանրում, որը մշակվել է Sledgehammer Games ստուդիայի կողմից և հրապարակվել է Activision ընկերության կողմից: Խաղը թողարկվել է 2017 թ. նոյեմբերի 3-ին PC, Playstation 4 և Xbox One հարթակներում:
Խաղի իրադարձությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերում, հատկապես՝ 1944-1945 թթ., պատերազմի եվրոպական թատերաբեմում, երբ դաշնակից զորքերը սկսեցին հավաքել իրենց ուժերը Գերմանիա ներխուժելու համար: Կամպանիան իր մեջ ներառում ռազմական գործողություններ Ֆրանսիայի, Բելգիայի և Գերմանիայի օկուպացված տարածքներում: Խաղի միայնակ կամպանիայում խաղացողը հանդես է գալիս 1-ին հետևակային դիվիզիայի զինվորի՝ Ռոնալդ Դենիելսի դերում, որին խաղի մեծ մասում պետք է ուղեկցի զինակից եղբայրը՝ Ռոբերտ Ցուսսմանը:


 

Վերև