Dota 2

Խաղի մասին

      Dota 2 (անգ. Defence of the Ancients 2  «Նախնիների պաշտպանությունը 2») համակարկչային բազմաօգտատեր թիմային խաղ է  multiplayer online battle arena  ժանրում, որը մշակվել է Valve Corporation ընկերաության կողմից: Այս խաղը համարվում է  Warcraft III-ի համար ստեղծված  DotA-ի ձևափոխված քարտեզների անկախ շարունակությունը: DOTA 2-ն աշխատում է free-to-play միկրովճարման տարրերով;
Խաղի մշակումը սկսվել է 2009 թ., երբ Valve ընկերությունը աշխատանքի ընդունեց   DotA-ի հիմնական մշակող  IceFrog-ին, իսկ 2011 թ. ամռանը դիմում հղեց ապրանքային նշանի գրանցման համար: 2010թ. հոկտեմբերի 13-ին Game Informer  խաղային պորտալում ներկայացվեց խաղի անոնսը 2011 թ.-ի համար: 2011 թ. օգոստոսի 15-ին խաղի պաշտոնական բլոգում հրապարակվեց խաղի թրեյլերը: DOTA 2-ը թողարկվեց 2013 թ. հուլիսին այն բանից հետո, երբ արդեն երկու տարի էր այն գտնվում էր բետա-թեստավորման փուլում:
Նախապես DOTA 2-ը թողարկվել է Source-ի խաղային շարժիչի համար, այնուհետև 2015 թ. պորտավորվեց  Source 2-ի հարթակ՝ դառնալով այստեղ աշխատող առաջին խաղը: DOTA 2-ում նախատեսված է խաղի օգտատիրոջ ռեժիմի ստեղծում, քարտեզների և հերոսների արտաքինի կոսմետիկ ձևավորում, որից հետո այդ ամենը խաղացողները կարող են ավելացնել խաղի մեջ Steam Workshop-ի օգնությամբ: DOTA 2-ը համարվում է Steam-ի ամենահայտնի խաղերից մեկը և ընդհանուր առմամբ խաղային գործընթացի, արտադրանքի որակի և նախորդ DOTA-ի դրական կողմերի պահպանման համար քննադատների կողմից ստացել է միայն դրական արձագանքներ: Խաղի հիմնական թերությունների մեջ հատկապես մատնանշվում է ուսուցման դժվարությունը:
DOTA 2-ը համարվում է ակտիվ կիբեռսպորտային դիսցիպլինա, որտեղ ամբողջ աշխարհի պրոֆեսսիոնալ թմերը մրցում են տարբեր լիգաներում և մրցաշարերում: DOTA 2-ի պրեմիում-մրցաշարերը ունենում են միլիոնավոր դոլլարների հասնող մրցանակային ֆոնդ, որոնք կիբեռսպորտի պատմության մեջ մեկ անգամ չէ, որ դարձել են խոշորագույնը: Ամենախոշոր մրցաշարը The International-ն է, որն ամեն տարի կազմակերպվում է Valve-ի կողմից Սիեթլի Կի-արենա մարզադաշտում: Ամեն մրցաշրջանին կազմակերպվում է նաև The Major մրցաշարը: Խաղի խոշորագույն պրոֆեսսիոնալ մրցաշարերը հեռարձակվում են վիդեոհեռարձակող ծառայություններով, որոնք երբեմն հավաքում են միաժամանակ միլլիոնից ավել հանդիսատեսներ: Մարդկանց, ովքեր խաղում են DOTA 2, հաճախ անվանում են «դոտաիստներ»:

Խաղի ընթացք

Խաղում մասնակցում են 2 թիմեր՝ բաղկացած 5֊ական խաղացողից։ Մի թիմը խաղում է լուսավոր մասում (անգլ.՝ The Radiant), մյուսը՝ մութ մասում (անգլ.՝ The Dire)։ Ամեն խաղացող կառավարում է մեկ միավոր, որին անվանում են հերոս։ Հերոսը կարող է ստանալ փորձ իր մակարդակը բարձրացնելու համար, աշխատել ոսկի, գնել ապրանքներ, որոնք ուժեղացնում են հերոսին և տալիս լրացուցիչ հնարավորություններ։ Ամեն խաղացող անընդհատ ստանում է ոսկի իր բազայից և մրցակցի հերոսներին սպանելիս։ Թիմերի տարածքները բաժանվում են գծով, որտեղ տեղի է ունենում կռիվ թշնամու հերոսների և կրիպների միջև (անգլ.՝ creeps), որոնք կառավավրում են համակարգչի կողմից և հայտնվում են ամեն րոպե։ Խաղի նպատակն է գրավել հակառակորդի գլխավոր բազան։

Ներբեռնել պաշտոնական կայքից

 

Վիդեո

Հերոսներ

 

 

         

Վերև