World of Tanks

Այսօր մեծ ճանաչում ունեցող World of Tanks խաղը նախատեսված է օն-լայն ռեժիմի համար։ Խաղացողներն առանց նախապատրաստվելու միանգամից անցնում են մարտի։ Ի սկզբանե խաղացողը ստանում է ամեն երկրի առաջին մակարդակի մեկական տանկ։ Տանկերը տրամադրում է ՍՍՀՄ-ը, Գերմանիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Չինաստանը, Ճապոնիան և Մեծ Բրիտանիան։ Մասմակցելով մարտերին, խաղացողը կուտակում է վարկեր, հավաքելով փորձի միավորներ, ինչը հնարավորություն կտա ձեռք բերել նոր մեքենաներ։ Կուտակած վարկերը խաղացողը ծախսում է նաև տանկի վերանորոգման, ռազմամթերքի և նոր մեքենաների ձեռքբերման համար։

World of Tanks-ը թիմային խաղ է։ Ամեն թիմում ընդգրկված են պատահական ընտրված 15 խաղացող։ Ընդ որում նույն թիմում կարող են լինել տարբեր մոդելի տանկեր։ Խաղի նպատակն է վերացնել հակառակ թիմի բոլոր տանկերը։ Խաղացողներն իրար մեջ կարող են նաև զրույց ծավալել՝ ինչը և արվում է չաթի օգնությամբ։

Այս խաղում կարևորվում է նաև տանկերի պատմական ճշգրիտ նկարագրությանը։ Սա վերաբերում է և մեքենաների արտաքին տեսքին, և իրական ամրագրմանը, և ագրեգատներին ու նաև՝ ներքին անձնակազմին։ Ամեն տանկի մշակման աշխատանքների ժամանակ, հեղինակները խորհրդակցել են ռազմական պատմաբանների ու էքսպերտների հետ։

Այսօր խաղը ստեղծողները մտադիր են որպես օգնության միջոց, ավելացնել նաև ավիացիա, հրետանի, ինչպես նաև հետևակ։ Խաղում առկա են նաև ռազմական քարտեզները։ Ստանդարտ քարտեզի չափը 1 կիլոմետրը՝ 1 կիլոմետրի վրա։ Որոշ քարտեզներ՝ օրինակ <Էնսկը> ունի ավելի փոքր չափեր։ Մոտ ժամանակներս խաղի հեղինակները ծրագրավորում են մշակել նաև ավելի մեծ չափի քարտեզներ։ Քարտեզների վրա նշված են ավերված օբյեկտները։

Խաղում ներկայացված է մոտ 300 տեսակի տանկ։ Հատկանշական է, որ խաղում կան ինչպես տանկեր, որոնք իրականում մասնակցել են մարտական գործողություններին, այնպես էլ էքսպերեմենտալ տանկեր, որոնք նկարագրված են միայն գծագրերի վրա։ Հարցումներից ելնելով, խաղի հեղինակները ժամանակ առ ժամանակ փոփոխում են տարբեր տանկերի մարտավարությունը՝ այն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

World of Tanks խաղն ունի բազում երկրպագուներ։ Այն նաև արժանացել է մի շարք մրցանակների։ Իսկ հիմա վերջերս կատարված նորարարությունների մասին։

Վերջերս խաղում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք իհարկե` շատ ավելի հետաքրքիր են այն դարձրել։ Առաջին հերթին փոփոխություններն ազդել են որոշակի մոդելների տանկերի վրա։ Մշակվել է նաև տանկերի վնասվածքներ ստանալու ընթացքը։ Խանութում արդեն կարելի է տեսնել տանկերի մի քանի նոր մոդելներ։ Տեստավորման համար Սուպերթեստի մասնակիցների կողմից խաղում նույնպես ավեացված են տանկերի նոր մոդելներ։ Խաղի որոշ հատվածներում ավելացված են հատուկ ռազմական ռեզերվները, որոնք կարելի է օգտագործել հատուկ հանձնարարաությունների դեպքերում։ Նշենք, որ քարտեզների վրա նույնպես գրանցվել են որոշակի փոփոխություններ։ Ավելացվել են նաև ռեժիմներ։ Դրանք են . <Լեսվիլը>, <Հանքավայրերն> ու <Ավազե գետը>։ Խաղում բարելավվել է նաև հրամանային մարտերի ռեժիմը` Հիմելսդորֆ քարտեզի վրա։ Ստալինգրադին ուղղված բարրիկադները նույնպես ենթարկվել են փոփոխությունների։ Հատուկ էֆֆեկտները խաղում ակնհայտ են դարձել։ Հիշեցնենք նաև, որ խաղում նոր տանկերը նշված են աստղանիշով։

 

World of Tanks առցանց տեսախաղի ստեղծող, բելառուսցի Վիկտոր Կիսլիի կարողությունը գերազանցել է $1 մլրդ-ը:

Այս մասին հայտնում է Bloomberg-ը միլիարդատերերի սեփական վարկանիշային աղյուսակում՝  Bloomberg Billionaires Index-ում:
Կիսլիի Wargaming ընկերության արժեքը, ըստ լրատվամիջոցի, կազմում է $1,5 մլրդ:
Վիկտոր Կիսլին Bloomberg-ի հետ զրույցում հավելել է, որ մտադիր չէ կանգ առնել այս մակարդակում և նշել, որ համեստ կյանք է վարում:

WG Fest 2016

Պաշտոնական էջ

 

Վերև